Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
14.02.2019 | 00:05

«Փետրվարի 16-18 Մյունխենում տեղի կունենա անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովը, որը մշտապես աչքի է ընկնում մեծ թվով մասնակիցների ներգրավվածությամբ: Մյունխենյան համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Գերմանիայում տեղի կունենա նաև Փաշինյան-Ալիև հերթական՝ արդեն չորրորդ ոչ պաշտոնական հանդիպումը: Կառավարության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ այս անգամ կողմերն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «դաբրոն», և քննարկումը, ըստ էության, հնարավոր է տևի ավելի երկար և «կառուցողական» դաշտում»,-գրում է «Փաստը»:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ