Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները

Ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները
14.02.2019 | 00:05

«Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում` տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգևավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում ևս նմանատիպ պարգևավճարներ են տրվել: Այս պարագայում ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք և փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ: Առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ