Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մամուկա Բախտաձե. Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին

Մամուկա Բախտաձե. Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին
14.02.2019 | 00:07

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կարծում է, որ երկրի տարածքով Հայաստան գազի տարանցման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս՝ տեղեկացնում է Sputnik-ը։ Վրաստանը և «Գազպրոմ»-ը Հայաստան գազի տարանցման նոր պայմանների շուրջ համաձայնության են եկել 2017թ․ հունվարին: Մինչ այդ վրացական կողմը տարանցման վճարը ստանում էր գազով: Նոր պայմանագիրը կնքվել էր 2 տարով. առաջին տարում Վրաստանը տարանցման դիմաց վճարը մասնակիորեն ստանում էր բնական գազով, իսկ երկրորդ տարում վճարումն ամբողջությամբ կատարվում էր գումարով: Համաձայնագրի ժամկետը լրացել է 2018թ․ դեկտեմբերի 31-ին: «Բանակցություններն ընթանում են: Դրանք վարում է Էկոնոմիկայի նախարարությունը, և եկեք սպասենք դրանց արդյունքներին: Կարծում եմ՝ այդ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Վրաստանը պետք է բարելավի իր դիրքերն այդ համաձայնագրում: Անտարակույս, ելման կետը կլինի մեր ազգային շահերը և մեր էներգաանկախությունը»,- ասել է Բախտաձեն Թբիլիսիում բրիֆինգի ժամանակ: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017-ից: Երկիրը բնական գազով ապահովում է Ադրբեջանը։

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ