Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիլվիո Բեռլուսկոնի. Իտալացիները խելագարվել են

Սիլվիո Բեռլուսկոնի. Իտալացիները խելագարվել են
14.02.2019 | 00:08

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է. «Քանի՞ մարդ է քվեարկում Բեռլուսկոնիի օգտին։ Հարյուրից 5-ը կամ 6-ը։ Գրեթե բոլոր իտալացիները խելագարվել են։ Որտե՞ղ են նրանք պահել իրենց գլուխները»,- Canal 5 հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ նախկին վարչապետը մտահոգություն է հայտնել Եվրոպայում և միջազգային ասպարեզում իրավիճակի շուրջ: Նա մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի գարնանային ընտրություններին և ապագայում կաշխատի մեծ ուշադրություն դարձնել առաջացող խնդիրներին։ Բեռլուսկոնին Չինաստանը գլխավոր սպառնալիք է անվանել՝ ԵՄ-ին կոչ անելով միավորվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ դրա դեմ պայքարելու համար։
Մեկանաբանելով Վենեսուելայում իրադրությունը՝ Բեռլուսկոնին քննադատել է Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը, սակայն դեմ է այլ երկրների ռազմական միջամտությանը։

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ