Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գիշերը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյուն

Գիշերը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյուն
14.02.2019 | 12:56

Հայաստանի տարածքում այսօր, փետրվարի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:


Երևանում փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:
Այսօր ժամը 8-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ