Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դավիթ Տոնոյան. ՍՈՒ 30-ի ձեռքբերումը շարունակվելու է

Դավիթ Տոնոյան. ՍՈՒ 30-ի ձեռքբերումը շարունակվելու է
14.02.2019 | 12:58

Հինգ տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու` լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին։


«Այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որ չեզոքացնենք ռազմական գործողությունների վերսկսման բոլոր ռիսկերը», - ասաց նա։ Դավիթ Տոնոյանին ուրախացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ՝ պետությունից գողացված գումարներն ուղղվելու է Զինված ուժերի զարգացմանը։ «Դա ինձ շատ է ուրախացնում, արդեն իսկ սկսվել է, չեմ կարող ասել գումարը, բայց բավարարում է, որ համապատասխան միջոցներ ձեռնարկենք», - ասաց նա։ Հարցին՝ շարունակվելո՞ւ է ՍՈՒ 30-ի ձեռքբերումը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այո, մենք չորս միավորով չենք բավարարվելու»։

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ