«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրա Զոհրաբյանի գլխապտույտ վերելքը

Նաիրա Զոհրաբյանի գլխապտույտ վերելքը
14.02.2019 | 13:00

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները։ Մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» հագուստների ցուցադրմանը, այս աշխատանքն անվճար չի անելու, այն համարվում է ստեղծագործական աշխատանք, և օրենսդրական արգելք չկա, որ պատգամավորն այն իրականացնի և վարձատրվի»:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ