Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատությունը

Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատությունը
14.02.2019 | 13:04

«Հրապարակը» գրում է. «Այս օրերին, երբ խորհրդարանում քննարկվում են կառավարության ծրագիրը և աղքատությունից ձերբազատվելու միջոցները, ընդդիմադիրները կատակում են, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հաղթահարել է բարդույթը՝ մի կողմից նա կրճատում է հանձնաժողովների նախագահներին հասանելիք բենզինի չափաբաժինը՝ 50 տոկոսով, փոխնախագահներին զրկում ծառայողական մեքենաներից, մյուս կողմից չի հրաժարվում իրեն ուղեկցող երկու մեքենաներից մեկից, «այն դեպքում, երբ իր մեքենան զրահապատ է»»:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ