Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Դավիթ Տոնոյանի արձագանքն ԱՄՆ դեպարտամենտին

Դավիթ Տոնոյանի արձագանքն ԱՄՆ դեպարտամենտին
14.02.2019 | 13:06

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի համար անհասկանալի է հայկական կողմից ԱՄՆ դեպարտամենտ հարցումներ ուղարկելը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր կարծիքով՝ խնդիր կա նաև թարգմանության հետ կապված։ Տոնոյանը նկատեց, որ իրենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, ոչ թե զինվորականներ։ ԱՄՆ դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որ՝ «Վաշինգտոնը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով»:

«Հավանաբար, հարցումներ են եղել, իրենք էլ իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր՝ ՌԴ-ի հետ համատեղ ծրագրին։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Հարցին՝ ԱՄՆ արձագանքն ինչ-որ հետևանքներ կարո՞ղ է ունենալ, Տոնոյանը պատասխանեց․ «Տեսնում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ՝ բարոյական առումով անխոցելի է, և որևէ կերպ չի կարող շահարկման առիթ տալ»։ Հարցին, թե Սիրիա 83 հոգանոց մասնագետների խումբ ուղարկելը օրենքի խախտմամբ է եղել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ամեն ինչ եղել է իրավաչափ։ Նա խոսեց նաև Կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մասին․ «Համոզված եմ՝ 5 տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու, այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որ չեզոքացնենք ռիսկերը՝ կապված ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշեց նախարարը։

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan