Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուբեն Մելիքյանը՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուբեն Մելիքյանը՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին
14.02.2019 | 13:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման մասին հայտարարությունից «տրոցկիզմի» հոտ է գալիս` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հարցազրույցում հայտարարել է արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը: Աժ-ում ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագրավման մեխանիզմները՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա նորմալ պրակտիկա է համարում կոռուպցիայի դեմ պայքարում և չի դիտարկում մարդու իրավունքների սահմանափակում:

«Դրանից տրոցկիզմի հոտ է գալիս, տրոցկիզմը տրոցկիզմ է մնում, անգամ եթե հայտարարվում է «թավշյա»: Այս պահին անհնար է որևէ գնահատական տալ, որովհետև, իհարկե, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեխանիզմներ և գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում համարվում են ՄԻԵԴ-ի կողմից ընդունելի: Սակայն պետք է իմանալ, թե հստակ ինչ գործիքներ է Հայաստանի կառավարությունը դիտարկում որպես թույլատրելի, և պետք է հաշվի առնել քաղաքական գործոնը նույնպես. արդյո՞ք սա քաղաքականապես մոտիվացված ակտ է համարվում», - ասել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ շատ դժվար է պատկերացնել մի համակարգ, որը թույլ կտա ինչ-որ մարդկանց հարցեր առաջադրել Հայաստանի գրեթե բոլոր բնակիչներին:
«Ինչպիսի՞ն պետք է լինեն չափորոշիչները: Ո՞ր թվականից է դա սկսվում: Մենք քաղաքակիրթ ձևով գնում էինք եկամուտների և ունեցվածքի հայտարարագրման ճանապարհով, և դա հանդիսանում է նորմալ գործընթաց ժողովրդավար պետությունների համար: Հիմա լինելու են ինչ-որ մարդիկ, որոնք որոշելու են՝ ում նկատմամբ պահանջներ ներկայացնել, իսկ ում՝ ոչ: Կարելի՞ է երաշխավորել, որ սա ինքնին չի դառնա կոռուպցիայի հզոր գործիք», - նշել է Մելիքյանը:


Նա հավելել է, որ առաջին հայացքից այս գաղափարը հակաարդյունավետ է, և հարցերը չափազանց շատ են:

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ