Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտին. Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդումը շատ կարևոր է

Պուտին. Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդումը շատ կարևոր է
14.02.2019 | 21:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում և այլ ուղղություններում:

«Ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը», - հայտարարել է Պուտինը: Նա նշել է, որ 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7,5 տոկոսով՝ մինչև 1,5 մլրդ դոլար: Պուտինն ընդգծել է, որ Իրանից ներմուծումն ավելացել Է ավելի քան 40 տոկոսով: «Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում և այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ