Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյան. Խորհրդարանն այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են

Էդմոն Մարուքյան. Խորհրդարանն այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են
14.02.2019 | 22:00

Սա անհանդուրժող ելույթ էր քննադատությանը և ընդհանրապես ընդդիմություն ունենալուն` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

«Սա ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժող վերաբերմունք էր, որը խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը, բնականաբար, վատ է», - ասաց Մարուքյանը։ Նա նշեց, որ վարչապետը խրախուսեց մյուսներին՝ չհանդուրժելու ընդդիմությանը։ Բայց խորհրդարանը, Մարուքյանի խոսքով, այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են։ «Վստահ եմ, որ խորհրդարանում մարդկանց կսթափեցնեն», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ