Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյան. Սիրում ենք մենք իրար

Արարատ Միրզոյան. Սիրում ենք մենք իրար
14.02.2019 | 22:02

Աժ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ ընտրել է ելույթի վերնագիրը՝ «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին»։


Նշվեց` կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսում են կառուցել ջրամբարներ։ «Ո՞ւր են ձեր թվերը, հարցնում են մեր գործընկերները: Այս հարցերի պատասխանը կառավարության ծրագրում, այո, չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են», - վստահեցրեց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ իրենց պլանը մեկն է եղել՝ քաղաքացու հավատի, գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն ու քաղաքացու հաղթանակ։ «Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը», - ասաց նա։


Արարատ Միրզոյանը շեշտեց՝ հեղափոխությունից հետո շատ դժվար է լինել ընդդիմություն։ «Ես համաձայն եմ, բայց տասնապատիկ անգամ ավելի դժվար է լինել իշխանություն, հարյուրապատիկ անգամ դժվար է լինել քաղաքացի», - ասաց նա։ ԱԺ նախագահն ասաց, թե շատ ճիշտ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ կառավարության ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում՝ եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը։ «Քաղաքականությունը զգացմունքների հարց է, որովհետև եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու ու ինչ ենք անելու, ինչ շանսեր ունեինք, մենք, երևի, չսկսեինք, բայց մեր ներսում եղած զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին։ Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց էր», - ասաց նա։ Արարատ Միրզոյանը ելույթն ավարտեց խոսքերով՝ «Սիրում ենք մենք իրար, սիրում ենք մենք մեր հայրենիքը ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ջրամբարները կառուցվեն»:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ