Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էդմոն Մարուքյան. Ժողովուրդ, կարո՞ղ է սպասում էիք գաք ԱԺ, ու ընդդիմությունը քծներ ձեզ

Էդմոն Մարուքյան. Ժողովուրդ, կարո՞ղ է սպասում էիք գաք ԱԺ, ու ընդդիմությունը քծներ ձեզ
14.02.2019 | 22:03

«ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու», - ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։

«Բա մեր դերն ինչի՞ համար է։ Ասում եք՝ բայց դուք ո՞նց կարող է դեմ լինեք, ժողովուրդ, կարո՞ղ է դուք սպասում էիք գաք խորհրդարան, ու ընդդիմությունը գովար ձեզ, քծներ ձեզ ու չասեր այն, ինչ մտածում է անկեղծ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ