Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. Եթե ԲՀԿ առաջարկներն անտեսվեն, դեմ կքվեարկենք կառավարության ծրագրին

Նաիրա Զոհրաբյան. Եթե ԲՀԿ առաջարկներն անտեսվեն, դեմ կքվեարկենք կառավարության ծրագրին
14.02.2019 | 22:05

Կառավարության ծրագրի վերաբերյալ մի քանի առաջարկներ ենք ներկայացրել ու, եթե անտեսվեն, ԲՀԿ-ն խմբակցությունը դեմ կքվեարկի այս ծրագրին, ԱԺ-ում խմբակցության անունից ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.


«Ես վախենում եմ, վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին ինքը հավատացել է ապրիլ-մայիսին ու նաև դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։ ԲՀԿ-ի նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, ու դրա համար մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել։ Այդ առաջարկներին տրված արձագանքից է կախված լինելու ԲՀԿ քվեարկությունը։ Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, ԲՀԿ խմբակցությունը Կառավարության այս ծրագրին քվեարկելու է դեմ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։


Նա ընդգծեց՝ անկախ քվեարկությունից, ԲՀԿ-ն անելու է առավելագույնը տնտեսական հեղափոխությանը նպաստելու համար։ «Անկախ մեր քվեարկությունից՝ մենք մնալու ենք ձեր համախոհը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզացվեն տնտեսական հեղափոխությամբ», - ամփոփեց պատգամավորը:

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ