Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել

Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել
14.02.2019 | 22:07

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պահանջում է արագ լուծում` լրագրողներին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը: «Արդեն տևական ժամանակ է ՀԱՊԿ-ն աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չի աշխատում և պահանջում է արագ լուծում», - ասել է Գլազը:

Նա հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները աջակցել են Զասի թեկնածությանը: «Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ քարտուղարությունը նախապատրաստել է Ստանիսլավ Զասի նշանակման որոշման նախագիծը: Նա հանդիպումներ է անցկացրել 5 մայրաքաղաքներում՝ պետությունների ղեկավարների հետ, բոլոր նախագահները հավանություն են տվել նրա թեկնածությանը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Գլազը հավելել է, որ Բելառուսը ըմբռնումով է մոտենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Բելառուսի թեկնածուի հետ հանդիպման հնարավորության բացակայությանը՝ կապված վերջերս կայացած խորհրդարանի ընտրությունների և նոր կառավարության ձևավորման հետ: Բելառուսն ակնկալում է, որ մոտ ապագայում Երևանը կհրապարակի հանդիպման ժամկետը: Մինսկը փոխըմբռնման հույս ունի, նաև նշում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը «հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել»: ԱԳՆ-ից ենթադրում են, որ բոլոր երկրները շահագրգռված են այդ հարցի լուծմամբ, և «տեխնիկական պահը» չի ազդի ՀԱՊԿ-ի, նաև մասնակից երկրների երկկողմ հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ