Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյանը՝ ԿԳ նախարարին

Էդմոն Մարուքյանը՝ ԿԳ նախարարին
14.02.2019 | 22:08

Կառավարության ծրագրի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի քանի հնչեցված մտքերի անդրադարձավ: «Մեծ հաշվով երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք՝ ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Զարմանում եմ՝ շատ ընդդիմադիր ուժը, իշխանության ուժ դառնալով, ո՞նց է այդքան արագ դառնում անհանդուրժողական ընդդիմության նկատմամբ, զարմանում եմ՝ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում «ձեռ առնելով» շեղել քննարկումը կամ փորձել քաղաքական մրցակիցներին և ոչ հակառակորդներին»,- ասաց նա: Մարուքյանը մեջբերեց Աստվածաշնչից հատված. «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»: Բնականաբար, գայթակղություն կար անցնելու չափ ու սահմանը, և կային նաև անցնողներ, հետևաբար, մեր գործընկերները, մեզ լավ չճանաչելով, գիտեն, որ նման իրավիճակում մենք չարձագանքենք»: Մարուքյանը նշեց, որ ստիպված են մի քանի մտքերի անդրադառնալ, մասնավորապես, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, որը բուռն քննադատության է արժանացել: Ըստ նրա՝ դա ստեղծված քաղաքական համակարգն է, պետք է մեղադրել ղեկավարներին՝ 90-ականներին Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին:


«Մենք այդպես ենք սովորեցված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը, երբ գալիս է հեղափոխությունը, լիդերը հայտարարում է, որ հեղափոխությունը մարդկանց գլուխներում է, դուք պետք է այնպես անեք, որ աղքատությունը հաղթահարեք, ձեր գլուխներից հանե՛ք աղքատությունը և տնտեսական հեղափոխություն կլինի, բնականաբար, սրա մեջ կարևոր թեզեր կան՝ նախաձեռնության, մտածողության հարց կա, բայց այստեղ երկրորդ մասն է ի հայտ գալիս, բա լավ կառավարիչներն ի՞նչ պետք է անեն, ինչի համար են պատասխանատու»,- ասաց նա: Ըստ նրա՝ ՀՀ-ում քաղաքականությունն այնպիսին է, որ մարդիկ միշտ ունեցել են հակահերոս և հերոս, հերոսն այսպիսին է եղել, հակահերոսի դեմ պայքար են սկսել և մտածել, որ գա հերոսը և բոլորս լավ կապրեն: Ըստ նրա՝ մի անգամ դա ստացվել է, ինչից բոլորն ուրախ են, աջակցում են ու հպարտ են: Բայց այնպես չէ, որ այդ հերոսից չեն պահանջելու, որովհետև համակարգն է այդպիսին: «20 տարուց ավելի մարդկանց հավատացրել են, որ հենց կոռուպցիա չլինի, լավ կապրեք, մեկ էլ կոռուպցիա չկա, բայց բոլորը լավ չեն ապրում, պարզվում, է, որ աղքատությունը ձեր գլուխների մեջ է»,- ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի քննադատական ելույթին իրենց հասցեին:

«Հեղափոխությունն ավարտվել է, և չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է հեղափոխությունն այդքան մարդկանց երեսով տալ, Փաշինյանը, որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել ու ավարտին է հասցրել, այդքան չի խոսում դրա մասին ու մարդկանց տալիս երեսով, որքան նրանք, ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, ուղղակի այսօր բախտի քմահաճույքով տեղավորված ու դասավորված են հեղափոխության շարքերի մեջ: Այդ մարդիկ փորձում են մեզ ինչ-որ բաներ հիշեցնել, մեր գործընկերոջ քթից խոսել, ասել այս բարձր ամբիոնից, այդքան իջեցնել դեբատի սանդղակը, սա անընդունելի է, բայց մենք ներողամիտ ենք, հասկանում ենք, որ նոր են, անփորձ են, և շփոթված մարդու վրա չենք հարձակվում, ասում՝ արի՛ քեզ ոչնչացնենք»,-ասաց նա: Մարուքյանը նշեց, որ ինչ ասում են՝ պատասխանում են, թե կառավարությունը գիտի՝ ինչ անի: «Ասում եմ՝ ճիշտ մշակույթն այն էր, որ մինչև կառավարության նիստը ֆրակցիաների հետ հանդիպում լինի, ծրագիրը եկավ խորհրդարան, գիտեմ, որ չկա պրոցեդուրա առաջարկներ տալու և ընդունելու, երեկ հայտարարում են, թե առաջարկներ բերեք, ի՞նչ եք նեղանում»,- ասաց նա:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, թե «մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում»: «Զարմանում եմ, պարո՛ն նախարար, ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել և իրեն 855 000 աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554 000 փոխարեն, իր գործավարի համար 190 000 է սահմանել: Նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց պետ ունի, լրատվության բաժին, որ լրատվության հետ շփվի, բայց գիտությունների դոկտոր, պրոֆեսորը շարունակում է ստանալ 172 500 դրամ: Մարդը ռեֆորմներ է արել, հետո իրեն գնահատել է, հիմա սա ի՞նչ է, որ կոռուպցիա չէ»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ