Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երբ ես քայլում եմ Գյումրիում, ձեռքերս են համբուրում»

«Երբ ես քայլում եմ Գյումրիում, ձեռքերս են համբուրում»
15.02.2019 | 01:14

Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում խոսվեց ամեն ինչից, ամեն մեկն իր «դարդը» ներկայացրեց. օրինակ, Գյումրու նախկին քաղաքապետ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանին հետաքրքիր էր, թե «ավերակների» վերածված Գյումրու հետ կապված կառավարությունն ի՞նչ ծրագրեր ունի. «Լույսերը մարած են քաղաքի:

Անիի ավերակներն է դառնում կամաց-կամաց: ՈՒրիշ ի՞նչ ձևով ներկայացնեմ, որ վատ է քաղաքի վիճակը»,- հայտարարեց Ղուկասյանը: «Իրատեսի» հարցին, թե 13 տարի Գյումրու քաղաքապետ եք եղել, ի՞նչ եք արել, որ «հայրաքաղաքը» Անիի ավերակները չհիշեցնի, գյումրեցի պատգամավորն ասաց. «Ամբողջ Անդրկովկասում չկա մի քաղաքապետ, որ իմ չափ գործ արած լինի իր քաղաքի համար: Ե՛վ արյուն թափած լինի, և՛ կյանք տված լինի: Երբ ես քայլում եմ Գյումրիում, ձեռքերս են համբուրում, Դուք չեք պատկերացնում: էս ի՞նչ հարցեր եք տալիս: Իմ օրոք 40 հազար տնակ է հանվել, 17 հազար բնակարան է կառուցվել:- Հիշեցնելով անկախության սկզբին Գյումրու վիճակը, Ղուկասյանը շարունակեց.- Երբ եկան ՀՀՇ-ականները, ողջ գործարանները` սարքավորումներով հանդերձ, վաճառեցին Պարսկաստան, Թուրքիա: Մի կռան հիմա ողջ քաղաքում չունենք: Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին այդքան մարդկանց հնարավորություններ չեն տվել, ինչքան ես եմ տվել ժողովրդին»:
«Հիմա՞ ինչ է կատարվում Գյումրիում» հարցին էլ նախկին քաղաքապետն այդպես պատասխանեց. «Թոզի, փոշու, մթի մեջ է: Կենտրոնական հրապարակի Վարդանանց արձանախումբը, որը ես եմ կառուցել, յոթը տարի, ինչ նստել են, չեն լուսավորում, դիտավորյա՞լ է, ի՞նչ է: Խաչքարերը լուսավորված էին, բոլոր լույսերը տարել են: Սուրբ Աստվածածին եկեղեցու լույսերի համար իմ գրպանից եմ 25 հազար դոլար տվել, սարքել են, հիմա գնացեք, տեսեք, խայտառակություն է, լամպըչկա անգամ չեն փոխում, սրանց ի՞նչ ասեմ: Դուք ինձ ու մնացածների՞ն եք համեմատում»:


Վարդան Ղուկասյանին հիշեցրի, որ իր քաղաքապետ եղած ժամանակ խոսում էին կոռուպցայի մասին, ինչին ի պատասխան նշեց. «Իմ ժամանակ երկրի ղեկավարությունն ասում էր` գնացեք Գյումրիից բան սովորեք, տեսեք` քաղաքապետը ոնց է աշխատում: Միակ մարդն եմ եղել, որ հախ-մախ տալ չի եղել: Իմ 13 տարիների ընթացքում Հայաստանի ամենամաքրամաքուր քաղաքապետարանը եղել է Գյումրիինը: Եթե հիմա է Նիկոլ Փաշինյանն ասում, թե կաշառքը վերացած է, 1999-ից իմ օրոք Գյումրիում կաշառքն ընդհանրապես վերացած էր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ