Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտինն առաջարկում է «օրենքով գողերի» համար սահմանել 8-15 տարվա ազատազրկում

Պուտինն առաջարկում է «օրենքով գողերի» համար սահմանել 8-15 տարվա ազատազրկում
15.02.2019 | 14:52

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման: Խոսքը «օրենքով գողերի» մասին է: Առաջարկվում է նրանց տուգանել մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:

Օրինագիծն արդեն Պետդումայի պաշտոնական տվյալների բազայում է և շուտով կընդգրկվի խորհրդարանի օրակարգում: «Հանցավոր միավորումների ղեկավարները համակարգում են օրինախախտ գործողությունները տարբեր խմբավորումների միջև, զբաղվում են հանցավոր խմբերի ազդեցության գոտիների և եկամուտների վերաբաշխմամբ, ղեկավարում են հանցավոր գործունեությունը, - նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները: - Հանցավոր խմբավորումներում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ դրանց ղեկավարները որպես կանոն խուսափում են քրեական պատասխանատվությունից: Գործող օրենսդրությամբ նրանց հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ իրավախախտում կատարելու դեպքում»: Նախագծի հեղինակներն ուզում են լրացնել այդ բացը` քրեորեն պատժելի դարձնել հանցավոր գործունեությամբ զբաղվող կազմավորման ղեկավար հանդիսանալու փաստը ինքնին:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ