Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեյրան Օհանյան. 2008-ի մարտի 2-ի իմ հեռուստաելույթում սպառնալիք չկա

Սեյրան Օհանյան. 2008-ի մարտի 2-ի իմ հեռուստաելույթում սպառնալիք չկա
15.02.2019 | 14:54

ՊՆ նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ 2008-ի մարտի 2-ի իր հեռուստաելույթում, որը դրված է մեղադրանքի հիմքում, սպառնալիք չկա։ «Տեքստը սկսվում է «սիրելի» խոսքով, պահպանված է կոռեկտությունը, ավարտված է «շնորհակալությամբ»։ Սպառնալիքը երբեք չի կարող ավարտվել շնորհակալությամբ, և ինչպե՞ս կարող է օբյեկտիվ քննություն իրականացնող մարմինն անդրադառնալ ոչ թե բովանդակությանն, այլ կոնտեքստից վերցնի որևէ բառ կամ բառակապակցություն և ենթադրությունների վրա մեղսագրի չկատարված արարքներ», - տեսաուղերձում ասում է Օհանյանը:


ՊՆ նախկին նախարարը, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, նշում է՝ մարտի 2-ին եթեր հեռարձակված տեքստը նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքներն արդեն գործառույթ իրականացնող բանակի և ժողովրդի միջև։ «Եթե որևէ մեկը սպառնալիք է տեսնում, բայց չէ՞ որ անցել է 10 տարի, այդ ընթացքում այդ տեքստի մասով ես երբևիցե որևէ իրավական գործընթացով չեմ անցել, ինձ Փաստահավաք խումբը երբեք հարցեր չի տվել, և տեքստի բովանդակությունից տուժածներ չեն եղել, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել, կներեք, ժարգոնով ասեմ՝ «կեղտ բռնելու» գործընթացին, դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է Աբու Հասանի մաշիկների հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները», - ասում է Օհանյանը՝ նշելով, որ իր համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները։


«Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել, նորից եմ կրկնում՝ տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից, որի մեջ ներառված են իրավաբաններ, բանասերներ, ցենզուրայի մասնագետ։ Այս դեպքում հարց իրավաբաններին՝ այսպիսով ո՞վ է մեղավորը», - եզրափակում է Օհանյանը։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ