Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մինչև վաղը ցերեկը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով

Մինչև վաղը ցերեկը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով
15.02.2019 | 14:58

Այսօր և առաջիկա գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը բարձրացել է 4-5 աստիճանով, այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, վաղը կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այսօր ժամը 9:40-ի դրությամբ Հայաստանի տարածքում դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում ձյուն է գալիս: Արագածոտնի մարզի Ապարանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ