ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը փոխզիջմամբ հաստատել են ֆինանսական մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս բյուջետային միջոցներ տրամադրել կառավարության անխափան աշխատանքը ապահովելու համար՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պահանջվող գումարների։
Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ Թրամփը մտադիր է նախագծին օրենքի ուժ տալ և միաժամանակ արտակարգ դրություն հայտարարել, ինչը հնարավորություն կտա այլ աղբյուրներից միջոցներ ստանալ պատի կառուցման համար: Դեմոկրատները պնդել են, որ արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, և խոստացել են վիճարկել այն դատարանում։