Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պոմպեոն «վրդովեցուցիչ» է որակում Իրանի ահաբեկչությունը ԱՄՆ-ի հետ կապելու փորձերը

Պոմպեոն «վրդովեցուցիչ» է որակում Իրանի ահաբեկչությունը ԱՄՆ-ի հետ կապելու փորձերը
15.02.2019 | 15:00

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել և «վրդովեցուցիչ» է որակել Թեհրանի պնդումները, թե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են մեղավոր փետրվարի 13-ին Իրանի հարավ-արևելքում արյունալի ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 27 զինծառայող:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» խմբավորումը, սակայն Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ կապել է Վարշավայում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդաժողովի հետ։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ