Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրադատարանը Հայաստանի դեմ ևս 6 վճիռ է հրապարակել թեղուտցիների գործերով

Եվրադատարանը Հայաստանի դեմ ևս 6 վճիռ է հրապարակել թեղուտցիների գործերով
15.02.2019 | 15:03

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է 6 վճիռ, ըստ որոնց՝ Թեղուտում մոտ 10 տարի առաջ հանքարդյունաբերության նպատակով գյուղացիներին ապօրինի են սեփականազրկել: 6 ընտանիք ընդհանուր առմամբ պետությունից սեփականության իրավունքի խախտման համար որպես փոխհատուցում կստանա 70 հազար եվրո:


Նմանատիպ գործով Եվրոպական դատարանը առաջին վճիռը կայացրել էր անցած տարվա նոյեմբերին: Թեղուտի բնակիչ Սերոբ Օսմանյանը ևս Ստրասբուրգի դատարանի վճռով պետական բյուջեից կստանա 10 հազար եվրո:
Թեղուտցիների փաստաբան Կարեն Թումանյանն ասաց, որ Եվրոպական դատարանի վճիռներից հետո Հայաստանում դեռ 10 տարի առաջ քննված գործերը կվերաբացվեն և կրկին քննության առարկա կդառնան: Դրանց միջոցով գյուղացիները հնարավորություն կունենան իրենց կորցրած հողատարածքների դիմաց խելամիտ փոխհատուցումներ ստանալու: Թեղուտում հանքարդյունաբերություն իրականացրած «Թեղուտ» ՓԲԸ-ն գյուղացիների սեփական հողատարածքների դիմաց վճարել էր չնչին գումարներ՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 36-60 դրամ:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ