Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էդմոն Մարուքյանը վրդովված է

Էդմոն Մարուքյանը վրդովված է
15.02.2019 | 15:05

«Ընդդիմության նկատմամբ տոտալ անհանդուրժողական վերաբերմունք, որը, ըստ էության նաև խրախուսվեց վարչապետի ելույթով»` Աժ երեկվա նիստից հետո լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Հարցին, թե վարչապետի` Վատիկանի դրոշը հիշատակելու մեջ տեսնու՞մ է Միքայել Մինասյանի մասով ակնարկ, Մարուքյանը պատասխանեց. «Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել ա: Հետևաբար կարելի ա էդ դրոշը տանել դնել իրանց գրասենյակների մոտ»: Նա հերքեց, թե ԼՀԿ-ն որևէ առնչություն ունի Միքայել Միսանյանի հետ․ «Էդ ակնարկները ութ հարյուր տարի ա, հերքում ենք: Նման քննարկումը իջացնել էդ ցածր մակարդակին, էդ մեղադրանքներին․․․ Ինչքա՞ն ենք մենք էստեղ լսելու, որ այ, մենք հեղափոխություն ենք արել, դուք չեք մասնակցել, նրանք կիսատ են մասնակցել․․․ Նախ, մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ, որից որևէ կրեդիտ երբևէ չենք ուզել և միշտ ասել ենք, որ դուք եք արել: Մի տեսակ ուրացողության ժամանակաշրջան ա սկսել՝ ուրանալ բոլորի արարքները, բայց էդ էլ ա նորմալ: Հեղափոխությունից հետո էդպես ա լինում, ուրանում են: Բայց մի հատ էլ ուրիշ կարևոր հանգամանք կա․ լավ, ինչքա՞ն ենք սա լսելու․․․ ինչ որ բերեն, մենք քննադատենք, ասելու են՝ մենք հեղափոխություն ենք արել, իսկ դուք էդ օրերին չէիք գալիս․․․ գնում էիք քրեակատարողական հիմնարկներ, դեսպաններին էիք հանդիպում, Ստրասբուրգ էիք գնում․ էդ խի՞ չեք հիշում, ասում»:


«Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն երեք րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին: Մարդը ձեռ ա առնում ընդդիմությանը, վարչապետը ծափ ա տալիս, որ մյուսները ծափ տան, ու մյուսները ծափ են տալիս ․․․ Հետո ասում ա՝ գիտեք, եթե ինչ-որ մեկը նեղացել ա, կներեք, ու շարունակում ա ձեռ առնել: Սա մանկապարտեզ չի: Էրեկ հայտարարեցին, որ կարանք առաջարկներ տանք: Ես ապշեցի: Լրագրողները գալիս ասում են՝ դուք չե՞ք ուզում տաք առաջարկներ: Ասում եմ՝ բայց ո՞նց տանք առաջարկներ: Խորհրդարանում ցանկացած ընթացակարգ սահմանադրական օրենքով կարգավորված ա: Դու չես կարող անել մի բան, որի իրավունքը չունես: Եվ Կառավարության ծրագիրը երբ որ եկել է խորհրդարան, այն այլևս անփոփոխելի է․․․ Դրա համար 20 օրվա մեջ Կառավարությունը․․․ պետք ա նախնական ծրագիրը ձեռքին վարչապետը շրջեր էս միջանցքներում, գնար ֆրակցիաներ: Դա քաղաքական մշակույթ ա․․․ Տիգրան Սարգսյան, Տիգրան Սարգսյան են ասում․ ես անկախ պատգամավոր էի, Կառավարությանից զանգեցին, ասեցին՝ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ծրագիրը Ձզ հետ քննարկել․․․ մի մարդու, միակ անկախ պատգամավորի․․․ Հիմա ֆրակցիաների հետ չեն ուզում քննարկեն»:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ