«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վրաստանը հնարավոր է վերականգնի ռուսական գազի գնումները

Վրաստանը հնարավոր է վերականգնի ռուսական գազի գնումները
15.02.2019 | 15:05

12 տարվա ընդմիջումից հետո Վրաստանը հնարավոր է վերականգնի ռուսական գազի գնումները: 2007-ից Վրաստանի գազի պահանջարկը ապահովում է Ադրբեջանը: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան երեկ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում և լրագրողների հետ զրույցում ասել է, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, որը շուկայում մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը:


«Գազպրոմ»-ի հետ մենք բանակցություններ ենք վարում, որ բարելավենք մեր պայմանները ինչպես գազի տարանցման, այնպես էլ գնումների առումով, ինչը մեր ընկերություններին և քաղաքացիներին հնարավորություն կտա գազ ստանալ ավելի ցածր գնով: Դրա պոտենցիալը կա, և մենք հավանաբար արդեն այս տարվա ընթացքում կհասնենք դրան», - ասել է նա: Գիորգի Կոբուլիան հայտնել է, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շուտով կավարտվեն: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել փետրվարի վերջին: Այս փուլում չբացահայտելով բանակցությունների մանրամասները՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է. «Մենք բանակցում ենք, մենք հուսով ենք, որ ավելի լավ պայմաններ կստանանք «Գազպրոմ»-ից»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ