Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ջրային համակարգում մոտ 8-10.5 միլիարդ դրամի պարտք կա

Ջրային համակարգում մոտ 8-10.5 միլիարդ դրամի պարտք կա
15.02.2019 | 15:07

Ջրային համակարգում մոտավորապես 8-10.5 միլիարդ դրամի պարտք կա` կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնդիրն ինչի մեջ է. մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», - նշեց նա։

Վարչապետն ասաց, թե Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա։ «Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - ասաց ՀՀ վարչապետը։


Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություններ։

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ