Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է քաջալերենք ոչխարաբուծությունը

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է քաջալերենք ոչխարաբուծությունը
15.02.2019 | 15:07

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։


Վարչապետն ասաց, որ սա կարևոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ «Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց ամեն ուրբաթ օր հավաքել ու տեղեկատվություն ներկայացնել իր հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ