«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին
15.02.2019 | 15:08

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ