«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը

Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը
15.02.2019 | 15:09

27-28-ին Երևանում կանցկացվի ԵՄ «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, կներկայացվեն գրանցված հաջողությունները, ծրագրի ավարտից հետո ազգային մակարդակում նախատեսված գործողությունները:

PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին, իրականացվում է Արևելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: 2017-ին անցկացվել է EU MOLDEX 2017 դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև Հայաստանի փրկարարները: PPRD East ծրագրի նպատակն է բարելավել աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության և տեղեկությունների կառավարման մակարդակը, խորացնել ռիսկերի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգերը և խոշոր աղետի դեպքում միջազգային գործընկերների հետ աշխատելու ազգային կարողությունները, ձևավորել ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս: Ծրագիրն ավարտվում է մարտին, ամփոփիչ հավաքը Բրյուսելում է լինելու, հիմա մասնակից երկրներում ամբողջացնում են արվածը:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ