Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը

Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
15.02.2019 | 15:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 15 կետ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի՝ տնտեսական հեղափոխությունն առաջ մղելու նպատակով: «Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- ասաց նա և թվարկեց մի քանի ուղղություններ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի.
«1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել ընթացքը, բացահայտել իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
2.Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:
3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:
4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից:
5.Հաշվառել ՀՀ-ում բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով:
6.Արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից:
7.Բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել:
8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:
9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը:
10.Ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային եւ այլ հեռուստաընկերությունների հետ:
11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում:
12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան:
13.Ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել, զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ:
14.Մսի եւ մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:
15.Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել»,- թվարկեց վարչապետը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ