Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի օրինագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի օրինագծին
15.02.2019 | 15:13

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաև ԼՀԿ-ն, որը ևս մերժվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի: Նա նկատեց, որ կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ «Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց նա:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ