Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդ Շարմազանով. Իբր այս ամիսների բոլոր խոստումները կատարել են, աշխատատեղեր են ստեղծել, աշխատավարձ բարձրացել, հիմա էլ տնտեսական քայլերթ են անում

Էդուարդ Շարմազանով. Իբր այս ամիսների բոլոր խոստումները կատարել են, աշխատատեղեր են ստեղծել, աշխատավարձ բարձրացել, հիմա էլ տնտեսական քայլերթ են անում
15.02.2019 | 15:14

Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով անդրադարձել է կառավարության երեկվա քննարկմանը՝ նշելով, որ իր տպավորությամբ դա նմանվում էր Օսկարի մրցանակաբաշխության, երբեմն էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովի:

«Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Եզրափակիչ ելույթում Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Իբր թե այս 10 ամիսների ընթացքում իր բոլոր խոստումները կատարել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ժողովրդի կյանքը լավացրել է, հիմա էլ տնտեսական քայլերթ է անում»,- նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի:


«Բացի այդ Փաշինյանը մի նոր թեզ էլ է առաջ քաշել, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն Հայաստանի ժողովուրդն է․ սա ոչինչ այլ ինչ է, եթե ոչ սեփական պատասխանատվությունը իր ուսերից գցելու քաղաքականություն: Վաղն էլ, եթե տնտեսական աճ չլինի, կասի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում»: Շարմազանովն անդրադարձավ նաև գողացված գումարներին: Ասաց՝ եթե այդ գումարները հիմա վերադարձվել են պետական բյուջե, ինչո՞ւ թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելանում․ «Հետևություն՝ կամ համատարած թալան չի եղել, կամ հիմա ավելի մեծ թալան է սկսվել․ դատեք ինքներդ»:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ