Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղվան Վարդանյան. Իշխանությունը պահելու խնդիր կա. սուպերվարչապետական համակարգից չեն հրաժարվում

Աղվան Վարդանյան. Իշխանությունը պահելու խնդիր կա. սուպերվարչապետական համակարգից չեն հրաժարվում
15.02.2019 | 15:15

Կառավարության ծրագիրն ընդհանրական է և որևէ պատասխանատվություն չենթադրող` Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Այս կառավարության ծրագրում երկու կոնկրետ ցուցանիշ կա՝ տարեկան 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, արտահանման մասը ՀՆԱ-ում հասցնել 43 տոկոս: Այս երկու ցուցանիշները բառ առ բառ վերցված են նախորդ կառավարության ծրագրից: Որևէ այլ չափելի մեխանիզմներ չկան: Բայց նախորդ կառավարության ծրագիրն առնվազն ոլորտ առ ոլորտ ֆիքսում էր, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է կատարեն ընդհանուր նպատակներին հասնելու համար: Ծրագիրն այնպես է կազմված, որ պատասխանատվություն չենթարկի, հնարավոր լինի տարբեր բանաձևերով ցույց տալ, որ կառավարությունն աշխատում է»,- ասաց նա:


Աղվան Վարդանյանը նշեց, որ կառավարությունն անփորձ է, իսկ խորհրդարանը՝ միատարր: Նա հույս հայտնեց, որ անհատականություններ լինեին, կարողանային իրենց սեփական կարծիքն արտահայտել, մեկ մանդատ ունեցող խորհրդարանից դուրս բարձրանալ ու արտահայտել հանրային տրամադրությունները: Նրա կարծիքով՝ առաջիկայում մեծ փոփոխություններ չեն լինի` իշխանությունը վարում է առաջիկա 5 տարիներին իր իշխանությունը պահպանելու գործընթաց:


Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին Աղվան Վարդանյանն ասաց, որ նախարարությունները միավորելն իմաստ չունի: «Նպատակը աշխատանք ցույց տալն է, նպատակը լուրջ մասնագիտական խոր քննարկումներ չանելն է: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որը կար նաև նախորդ իշխանության ժամանակ, երբ իշխանություն ես, կարծում ես, թե ամեն ինչ գիտես, քո ասածը վերջին ճշմարտությունն է, բայց կա խոսքի ու գործի էական տարբերություն»,- հավելեց Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ԱԺ-ում մեկ տասնյակի չափ «կարող, մտածող մարդիկ կան», բայց կկարողանա՞ն դառնալ ինքնուրույն, կասկածներ կան, որովհետև «կա մեկ անձի իշխանություն, մեկ անձի կառավարություն»:


«Ունեինք չէ՞ խնդիր` սուպերվարչապետական համակարգը վերափոխելու, անո՞ւմ են այդ բանը: Իշխանություն պահելու խնդիր ունեն: Երբ իշխանության ես, ամեն ինչ անում ես, որ կարողանաս այդ իշխանությունը փոխել: Պարոն Փաշինյանը հրապարակային խոստացավ, իմ ներկայությամբ խոստացավ ԱԺ-ում, որ սուպերվարչապետական համակարգը չի կարող այսպիսին մնալ: Այսօր ունենք այլ իրականություն: Միշտ կարող է իր բառապաշարով պատասխանել, շրջանցել, բայց արդյո՞ք օպտիմալացումը տարածվում է նույն ոստիկանության վրա, այն կառույցների վրա, որոնք իշխանությունը պահելու հենարանն են: Տարիներ շարունակ բոլորը խոսել են, որ ոստիկանների թվով գերազանցում են բոլորին: Առաջին հերթին այստեղ անեիք»,- նշեց Ա. Վարդանյանը:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ