Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը, Ռոհանին և Էրդողանը համակարծիք են՝ Իդլիբը պետք է ազատել ահաբեկիչներից

Պուտինը, Ռոհանին և Էրդողանը համակարծիք են՝ Իդլիբը պետք է ազատել ահաբեկիչներից
16.02.2019 | 03:04

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների գագաթաժողովը Սոչիում նվիրված էր սիրիական ճգնաժամին։ Ուշադրության կենտրոնում երկու հարց էր. իրավիճակը Իդլիբ նահանգում և Սահմանադրության հարցերով հանձնաժողովը։
Մինչև գագաթաժողովը Վլադիմիր Պուտինը երեկ երկկողմ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ու Իրանի նախագահների հետ։ Եռակողմ հանդիպումը սկսելիս՝ Պուտինը հայտարարել է, թե հուսով է, որ կկարողանան պայմանավորվել Իդլիբի շուրջ, քանի որ իրավիճակն այդ նահանգում մտահոգիչ է։


Իրանի նախագահ Ռոհանին հանդիպմանը ասել է, որ մի քանի ամիս առաջ ահաբեկիչները վերահսկում էին նահանգի 20 տոկոսը, այսօր՝ 100 տոկոսը։
Թե Էրդողանը, թե Պուտինը հայտարարել են, որ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները պետք է արդյունավետ շարունակել, Պուտինը հայտարարել է, որ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելը չի նշանակում, որ այնտեղ պետք չէ պայքարել ահաբեկիչների դեմ։ Ահաբեկիչներ Ռուսաստանը համարում է «Ջաբհաթ ան-Նուսրա» զինված խմբավորումը, որն այսօր վերահսկում է Իդլիբ նահանգի մեծ մասը։
Սոչիում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հայտարարել են, որ նահանգը պետք է ազատել ահաբեկիչներից։ Ռուսաստանցի լրագրողները նկատում են, որ երեկվա գագաթաժողովին Թուրքիայի նախագահը գրեթե չի քննադատել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին։ Փոխարենը, Էրդողանն առաջարկել է հաջորդ նման ձևաչափով գագաթաժողովը անցկացնել Թուրքիայում։ «Իրավիճակն այնպիսին է, որ արդյունավետ լինելու համար պետք է ակտիվ շփվել և շարունակել նման հանդիպումները»` հայտարարել են երեք նախագահները։


Իրավիճակը Սիրիայում փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը հանում է իր զորքերը Սիրիայի տարածքից։
Անդրադառնալով այս հարցին՝ Պուտինն ասել է, որ ողջունում է զորքերը Սիրիայից հանելու Թրամփի հայտարարությունը, սակայն վստահ չէ, որ դա նրան կհաջողվի։
«Մենք տեսնում ենք, որ Թրամփը կատարում է իր նախընտրական խոստումները, որոնցից մեկն էր`՝ հանել ամերիկյան զորքերը Սիրիայից, բայց ներքին իրավիճակը ԱՄՆ-ում այնպիսին է, որ միշտ չի Թրամփին հաջողվում հասնել իր նպատակին: Ինչ կլինի՝ մենք չգիտենք։ Այսօր կարող ենք փաստել, որ լուրջ փոփոխություններ չկան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի այս համագործակցությունից ամենից շատ, փորձագետների կարծիքով, շահում է Ասադը, որ կարողանում է ամրապնդել իր դիրքերը երկրում։ Փորձագետները փաստում են, որ չնայած հաճախակի դարձած հանդիպումներին, Սիրիայի հարցում տարաձայնությունները Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև պահպանվում են։

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ