Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազուն Լոնդոնին կոչ է արել վերջապես կողմնորոշվել բրեկզիտի հարցում:
«Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ ժամանակն է որոշել՝ նրանք ցանկանում են ընկերական, թե կտրուկ հեռանալ: Դա նրանց ընտրությունն է, բայց երեկվա դժվարին քվեարկությունը նորից ամրապնդեց անհստակ իրավիճակը՝ ցրելու փոխարեն: Դա միայն Բրիտանիայի ընտրությունն է, մենք նրանց ասում ենք՝ շտապեք», - ասել է Լուազոն ֆրանսիական ռադիոյին հարցազրույցում:
Երեկ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի բրեկզիտի ծրագիրը անհրաժեշտ ձայներ չհավաքեց: Բրիտանիան ԵՄ-ից դուրս է գալու մարտի 29-ին: