Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայք Պոմպեոն Բրյուսելում բանակցել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Մայք Պոմպեոն Բրյուսելում բանակցել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ
16.02.2019 | 03:09

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Պոմպեոն Բրյուսել է մեկնել Վարշավայից, որտեղ մասնակցում էր Մերձավոր Արևելքի խնդիրներին՝ հիմնականում Իրանին վերաբերող միջազգային համաժողովին և ԵՄ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆպատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու փորձերի մեջ: Ֆեդերիկա Մոգերինին և եվրոպական երկրների ղեկավարները Վարշավայի համաժողովին չեն մասնակցել:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ