«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին
16.02.2019 | 03:19

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:

Կողմերն անդրադարձան Յոհաննես Հանի՝ Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ: Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ այն կարևոր գործիք է Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարարը նշեց, որ ԵՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ