Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել

Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել
16.02.2019 | 03:43

«2018 թ. վերջին օրը բոլորս իմացանք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանալու է: Տարբեր լուրերի համաձայն՝ սա իշխանությունների համար անակնկալ չի եղել. նրանք նախապես իմացել են, ուղղակի թողել են վերջին պահին՝ նախատոնական «սոուսով» մատուցելով:

«Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունները Մոսկվայում կարողացել են գազի գնի շուրջ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որ չթանկանա գոնե մեկ տարով, այսինքն՝ միայն 2019-ին, հետագա գնի մասին բոլորը համառորեն լռում են: Հայաստանի վարչապետը մեկ տարվա «պաուզան» խնդրել է ՀՀ ներքաղաքական հարցերում պարզություն և որոշակի բալանսավորում ապահովելու համար: Այնպես որ, ըստ մասնագետների, գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ