Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի
16.02.2019 | 16:16

Այսօր և փետրվարի 19-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու գիշերներին կնվազի 2-3 աստիճանով:


Երևանում այսօր հնարավոր են տեղումներ, փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 8:20-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Գորիս-Կապան ավտոճանապարհին մերկասառույց է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է գալիս: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ