Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը
16.02.2019 | 16:25

Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:


Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսրը (285-337) Սուրբ Սարգսին կարգել է իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր համաձայնությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է հեթանոսական մեհյանները, կառուցել եկեղեցիներ եւ տարածել քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը Աստծո հայտնությամբ հրաման է ստացել լքել կայսրությունը: Իր որդու՝ Մարտիրոսի հետ նա ապաստանում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արգան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Պոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով զերծ պահել իր երկիրը հարձակման վտանգից, համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:


Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զինվորներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում են հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Սարգիսը կտրականապես մերժում է՝ հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն մեկ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն աստվածներ չեն, քանի որ հողեղեն մարդը կարող է ոչնչացնել դրանք»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին՝ Մարտիրոսը: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և հավատարիմ մնալով իր հավատքին՝ գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս.Սարգսի հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալ մարդիկ նահատակների մարմինները թաղում են Համիան քաղաքում: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի:


Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված: Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր: Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, և սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվան վերաբերում է ևս մեկ սովորույթ. փոխինդով սկուտեղը դնել տանիքին կամ պատշգամբին, եւ սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է անցնի տների մոտ հրեշտակների ուղեկցությամբ: Եվ եթե փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը (մաքրության և անաղարտության խորհրդանիշը), այդ տարի կիրականա սիրահարված երիտասարդի երազանքը:


Այսօր երիտասարդները նվիրում են միմյանց բացկիներ, ծաղիկներ և քաղցրավենիք:

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ