Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մյունխենում հանդիպել են ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում հանդիպել են ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները
16.02.2019 | 23:13

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:


Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի վերջին Իրան այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Մնացականյանը Զարիֆին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ