Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մերկելը դեմ է ՌԴ-ի և ԵՄ-ի տնտեսական և քաղաքական կապերը խզելուն

Մերկելը դեմ է ՌԴ-ի և ԵՄ-ի տնտեսական և քաղաքական կապերը խզելուն
16.02.2019 | 23:15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը շարունակում է աջակցել Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, կոչ անելով մեծացնել ջանքերը Դոնբասում խաղաղ կարգավորման հասնելու համար: Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Մերկելը ընդգծել է, որ դեմ է Ռուսաստանի և Եվրամիության միջև տնտեսական և քաղաքական կապերը խզելուն: Նա հիշեցրել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին Եվրոպան ԽՍՀՄ-ից գազ էր ստանում:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ