Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԿՄ–ն երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել

ԵԿՄ–ն երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել
16.02.2019 | 23:22

Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռերի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԵԿՄ–ն լուծարվի։


«Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի։ Ես մեկնաբանություն չունեմ այս հարցով»,– ասաց նա։ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն էլ Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը։ «Նման արտահայտություններին Երկրապահ վարչությունը պաշտոնապես կպատասխանի»,- ասաց նա։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ