Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի ԱԳՆ. Վարշավայի համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը ձախողում է

Իրանի ԱԳՆ. Վարշավայի համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը ձախողում է
18.02.2019 | 12:45

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեհրամ Ղասեմին հայտարարել է, որ չնայած Իրանի դեմ միջազգային լայն կոալիցիա ստեղծելու բոլոր փորձերին, Վարշավայի հանդիպումն ավարտվեց ՙմեկ դժբախտ փաստաթղթի ստորագրումով՚, որ վստահության արժանի չէ և որի հետևում ընդամենը 2 պետություն կա:

Այդպիսով` սամիթի եզրափակիչ փաստաթուղթը ձախողում է` հայտարարել է IRNA գործակալությունը: Ղասեմին հավելել է, որ հանդիպման ձախողումը կանխատեսում էին քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները: Դիվանագետի կարծիքով` Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի անցկացումը տարածաշրջանային կարևոր խաղացողների` Թուրքիայի, Իրանի, Լիաբանանի, Սիրիայի ու Պաղեստինի, առանցքային գերտերությունների` Ռուսաստանի ու Չինաստանի, բացակայությամբ ապարդյուն էր: Նա ընդգծել է, որ մի կողմից ԱՄՆ-ը երեսպաշտորեն խոսում է Մերձավոր Արևելքում անվտանգության մասին, մյուս կողմից` տարածաշրջանում կոնֆլիկտների մեղավորն է, նաև ահաբեկչության ու էքստրեմիզմի աճի:

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ