Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեհաստանի վարչապետն Իսրայել չի գնա

Լեհաստանի վարչապետն Իսրայել չի գնա
18.02.2019 | 12:46

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին բեկանել է Իսրայել այցը` փետրվարի 17-ին հաղորդեց նրա խորհրդականներից մեկը: Վարչապետը պետք է մասնակցեր Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Սլովակիա), որ կայանալու է փետրվարի 18-19-ին, Երուսաղեմում:

Այցը բեկանվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի հայտարարության պատճառով, որ որոշ լեհեր համագործակցել են նացիստների հետ երկրորդ աշխարհամարտի տարիներին: Թեպետ The Jerusalem Post-ում հրապարակված Նետանյահուի խոսքերը ճիշտ չեն փոխանցվել և ուղղվել են, Լեհաստանը որոշել է, որ երկիրը հանդիպմանը կներկայացնի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը: 2018-ին Լեհաստանում ընդունվել է օրենք, որ մինչև 3 տարի ազատազրկում է սահմանում լեհ ժողովրդի կամ պետության` Հոլոքոստի մեջ մեղավորության պնդումների համար: Լեհաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարի խոսքով` Նետանյահուի ասածը վերաբերել է այդ օրենքին, «Ես ներկա եմ եղել վարչապետի բրիֆինգին և նա չի ասել, որ լեհ ժողովուրդը համագործակցել է նացիստների հետ, միայն նշել է, որ ոչ մի մարդ չի կանգնել դատարանի առաջ այն լեհերի հիշատակման համար, որ նրանց հետ համագործակցել են»: Իդեպ, Բենյամին Նետանյահուն չմասնակցեց Մերձավոր Արևելքի հարցերով Վարշավայի սամիթին, թեպետ կազմակերպիչը ԱՄՆ էր:

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ