Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիցցայում սկսվել է ավանդական կառնավալը

Նիցցայում սկսվել է ավանդական կառնավալը
18.02.2019 | 12:49

Փետրվարի 9-ին ծաղիկների մարտով սկսվեց Նիցցայի ավանդական 135-րդ կառնավալը, որի գլխավոր թեման այս տարի կինոն է: Մայրամուտից հետո քաղաքով անցավ ձիասայլերի նշանավոր շքերթը: Այս տարի Նիցցան նշում է Victorine Studios-ի 100-ամյակը, որտեղ աշխատել են Մարսել Կառնեն, Ռոժե Վադիմը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան Կոկտոն, Ժակ Դեմին, Ալֆրեդ Հիչկոկը, Վուդի Ալենը և բազմաթիվ տաղանդավոր ռեժիսորներ: 2016-ի հուլիսի 14-ի ահաբեկչությունից հետո, որին 86 մարդ զոհ գնաց, փառատոնն այլևս Անգլիական ծովեզրին չի անցկացվում, վճարովի է դարձել մուտքը ոչ միայն տրիբունաներ, այլև բծախնդրորեն սահմանագծված տարածք, որտեղից կարելի է հետևել կառնավալին:

Ձիասայլերի վրայի վիթխարի ֆիգուրները պատկերում էին 7-րդ արվեստի ամենատարբեր մարդկանց` Բարդոյին, Հիչկոկին, Բելմոնդոյին, Չապլինին: Տեսախցիկով ու մեգաֆոնով Գանեշ աստվածը հիշեցնում էր Բոլիվուդը: Կառնավալը արժանին մատուցեց նաև քաղաքական սատիրային` համաշխարհային ղեկավարները ներկայացված էին ՙչար ծաղրածուների՚ տեսքով:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ