Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Սարգսյանն ու Վոլֆգագն Իշինգերը քննարկել են համագործակցության հարցեր

Արմեն Սարգսյանն ու Վոլֆգագն Իշինգերը քննարկել են համագործակցության հարցեր
18.02.2019 | 12:54

Մյունխենում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Արմեն Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Նա կարևորել է դեսպանի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։ Արմեն Սարգսյանը և Վոլֆգանգ Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։ Նախագահը հրավիրել է դեսպանին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող Armenian Summit of Minds գագաթնաժողովին, որն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ