Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին

Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին
18.02.2019 | 12:55

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին` Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը: «Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։ Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ», - գրել է Հովհաննես Գալստյանը:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ