Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել

Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել
18.02.2019 | 12:56

Հայաստանը մտադիր է 2019 -ի վերջին և 2020-ի սկզբին ստանալ ռուսական չորս ՍՈՒ-30ՍՄ մարտական ինքնաթիռ, ընդհանուր առմամբ՝ Երևանը ցանկանում է ձեռք բերել 12 ինքնաթիռ` «IDEX-2019» զենքի ցուցահանդեսի ժամանակ РИА Новости-ին ասել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները ՍՈՒ-30ՍՄ-ի հերթական փաթեթի մատակարարման վերաբերյալ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ այդ արտադրանքը կարող է պատրաստ լինել, կան ներկրման հետ կապված խնդիրներ և այլն: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ մինչև այս տարի կամ, ծայրահեղ դեպքում, հաջորդ տարվա սկզբին» - ասել է նա: Պատասխանելով հարցին, թե որքա՞ն նման ինքնաթիռներ կցանկանար գնել ՀՀ ՊՆ-ն, նախարարը նշել է, որ խոսքը մեկ էկսկադրիլյայի մասին է (12 ինքնաթիռ):

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ